National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.07.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեցին քաղաքաշինության ոլորտին եւ վարչական իրավախախտումներին առնչվող նախագծեր
1 / 11

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախօրեին ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծով սահմանվում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում կապալառու կազմակերպությունն իր հաշվին շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը` ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ գրանցված օգտատերերին: Հեղինակի կարծիքով` դա նաեւ կմեծացնի հանրային հսկողության գործիքակազմերը, իսկ նախագծի ընդունումը կմոտեցնի այս բնագավառում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի խստացնել հսկողական ընթացակարգերը ստանդարտների պահպանման տեսանկյունից:

Նշվեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է տեխնիկական բնույթի երկու փոփոխություն: Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի` հոդվածների տեղափոխություն է իրականացվել, եւ գործադիրը նպատակահարմար է գտնում տեսաձայնագրման փոխարեն կիրառել տեսանկարահանման սարքեր, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ  ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով սահմանվում են արտադրական կանեփի արտադրությամբ զբաղվող անբարեխիղճ տնտեսվարողների համար տուգանքի չափեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրենսդրական նախաձեռնություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am